‘Բակայոկո. Երազում եմ ՊՍԺ-ի մասին’

996

Տեմուե Բակայոկոն հույս է հայտնել, որ մի օր հանդես է գալու ՊՍԺ-ում: Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը վարավճարով հանդես եկավ «Միլանում», իսկ քանի որ իտալական ակումբը չկարողացավ ՉԼ-ի ուղեգիր նվաճել, չի կարող այդքան շռայլություն իրեն թույլ տալ և ֆուտբոլիստն կրկին իր կազմում պահել:

24-ամյա ֆրանսիացու ծառայություններով մի շարք ակումբներ են հետաքրքրված, սակայն նա արդեն որոշել է 2-րդ հնարավորությունն օգտագործել «Չելսիում».

— Մեզ ամեն օր զանգահարում են: Դա խոսում է նրա՝ «Միլանում» անցկացրած հաջող մրցաշրջանի մասին: Սակայն մենք պետք է լավագույն ծրագրի մասին մտածենք, իսկ այդ լավագույն ծրագիրն առաջարկում է «Չելսին»: Պետք է պարզապես որքան հնարավոր է, լավ սկսել մրցաշրջանը, իսկ հետո պարզ կլինի: Սակայն սա, իհարկե, մեզ չի խանգարում լսել տարբեր առաջարկներ ևս,- L’Equipe-հետ զրույցում ասել է ֆուտբոլիստի եղբայրը՝ Աբդուլայը, որը նաև նրա գործակալն է:

Անձամբ ինքը՝ ֆուտբոլիստը, «Չելսիի» առաջարկը դիտարկում է որպես միջանկյալ հատված դեպի իր մեծ երազանքը՝ ՊՍԺ:

— Այո, ես մեծ ցանկություն ունեմ հանդես գալու ՊՍԺ-ում: Չեմ կարող խաբել: Դա չափազանց կարևոր է ինձ և բոլոր նրանց համար, որոնց ես սիրում եմ: Մենք իսկական փարիզցի ենք,- ասել է Բակայոկոն:

Նախորդ հոդվածը‘Պոգբան սպառնում է «Մանչեսթր Յունայթեդ»-ին’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուին դարձյալ հրավիրել են դատարան’