‘Բակո Սահակյանը ԱԽ նիստ է հրավիրել’

1212

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին անց է կացրել Անվտանգության խորհրդի նիստ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հակառակորդի կողմից ձեռնարկված զինադադարի ռեժիմի լայնածավալ խախտումներին վերաբերող հարցերի շուրջ: Հայտնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:

Նշվում է, որ զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ նշել, որ Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակը սահմաններում, կասեցրել է թշնամու բոլոր ոտնձգությունները՝ նրան պատճառելով ծանր կորուստներ:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը եւ բոլոր համապատասխան մարմինների ղեկավարներին՝ Արցախի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը եւ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

 

Նախորդ հոդվածը‘ՊԲ. Բախումները շարունակվում են, շարքից հանվել են եւս 1 ուղղաթիռ, տանկեր ու անօդաչու սարքեր’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԱԳՆ. Բաքուն գնում է իրավիճակի հետևողական լարման ճանապարհով’