‘Բակո Սահակյանը երդվեց’

1389

Այսօր` սեպտեմբերի 7-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստ՝ նվիրված ԼՂ Հանրապետության Նախագահի պաշտոնամուտին:

Երդման արարողությունից հետո Նախագահ Սահակյանը հանդես է եկել ելույթով: Ինչպես iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից, երդմնակալության արարողությունից հետո Բակո Սահակյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընդունել է հանրապետության Զինված ուժերի զորահանդեսը:

Միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ կառավարական պատվիրակությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, հյուրեր արտերկրց:
Մասնակիցների թվում է եղել նաեւ Գարեգին Բ-ի եղբայրը` ՀԱԵ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանին լեգիտիմ նախագահ է պետք, ոչ թե` արհեստական համախմբում ‘
Հաջորդ հոդվածը‘Մեր ժողովուրդը մեկ անգամ չէ ապացուցել, որ կարող է նվաճել անհասանելի թվացող բարձունքներ. Բակո Սահակյան’