‘Բակո Սահակյանը ծանոթացել բերքահավաքի ընթացքին’

855

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին այցելել է հանրապետության արեւելյան թեւ եւ ծանոթացել բերքահավաքի ընթացքին:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այնուհետեւ երկրի ղեկավարը Տիգրանակերտի մոտակայքում հանդիպում է ունեցել բերքահավաքի ընթացքում ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի խումբ անձանց հետ եւ արժեքավոր նվերներ հանձնել նրանց:

Իր խոսքում Բակո Սահակյանը կարեւորել է բերքահավաքի անկորուստ անցկացումը՝ միաժամանակ նշելով, որ այդ գործընթացը եւ, ընդհանրապես, հողագործության զարգացումը այսուհետ էլ կլինեն պետության ուշադրության կենտրոնում:

Նախագահին ուղեկցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նախորդ հոդվածը‘Թեղուտի բնակիչները փակել են դեպի հանք տանող ճանապարհը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Փրկարարները գտել են մոլորված անչափահասներին’