‘Բակո Սահակյանը Կալիֆորնիայի հայրենակիցներին հորդորել է նույն եռանդով սատարել հայրենիքին’

1450

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին Լոս Անջելես քաղաքում ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի Հարավային Կալիֆորնիայի շրջանային խորհրդի մի խումբ անդամների: ԼՂՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը, միջազգային հարթակներում արցախյան հիմնախնդրի ճշմարտացի ներկայացմանը, Սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր: Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի դերակատարությունը հայրենիքին սատարելու գործում, ընդգծելով, որ ակնկալում է նույն եռանդով աշխատանքի շարունակում:

Նախորդ հոդվածը‘Մանկական «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչը հանդես կգա երրորդը’
Հաջորդ հոդվածը‘Թել Ավիվում Ազնավուրի համերգին 10 հազար մարդ է ներկա եղել’