‘Բակո Սահակյանը հանդիպել է ԼՂՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ ‘

1212

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ սեպտեմբերի 11-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի եւ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Ինչպես iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել նոր կառավարության ձեւավորման գործընթացին: Նախագահ Սահակյանը նշել է, որ այստեղ անհրաժեշտ է ցուցաբերել հավասարակշռված եւ օբյեկտիվ մոտեցում՝ այս համատեքստում կարեւորելով խորհրդարանական ուժերի տեսակետներն ու կարծիքները: 

Նախորդ հոդվածը‘Վերահսկիչ պալատի հաշվետվութան երկու էջը վերաբերում է արտաքին հարաբերություններին. Նիկոլ Փաշինյան’
Հաջորդ հոդվածը‘Վրաստան կայցելեն եվրոպական վեց երկրների արտգործնախարարներ’