‘Բակո Սահակյանը հետմահու պարգեւատրել է սպանված փոխգնդապետին ‘

915

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 14-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գարիկ Բալայանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել փ/գ-տ Գարիկ Էդիսոնի Բալայանը:

 

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Պատմապղծության կանխում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի պատվիրակությունը կծանոթանա Դարյալի կիրճի իրավիճակին’