‘Բակո Սահակյանը մասնակցել է Արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանրահավաքին’

818

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին Վերածննդի հրապարակում մասնակցել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանրահավաքին: Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Սահակյանը կարեւորել է պատմական իրադարձություններին նվիրված նման միջոցառումների անցկացումը՝ այն համարելով նշանակալի թե քաղաքական, թե բարոյահոգեբանական տեսանկյուններից:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, երկրի բարձրագույն ղեկավարությունը, շարժման վետերաններ, հանրապետության հազարավոր քաղաքացիներ:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Եկել է ժամանակը, որ Կոնգրեսի անկուսակցականները որոշումներին մասնակցելու հնարավորություն ունենան (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հանրապետական Գալուստի նման «բեզպիծիմինուտ» Վանգա չեմ, բայց վստահ էի, որ հենց այսպես էլ լինելու է’