‘Բակո Սահակյանը մասնակցել է պահեստազորի ուսումնավարժական միջոցառումների ընթացքին ‘

951

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին այցելել է Ակնա բնակավայր եւ տեղում ծանոթացել պահեստազորի զինապարտների մասնակցությամբ ուսումնավարժական միջոցառումների անցկացման գործընթացին:

Նախագահ Սահակյանը Պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացումը համարել է պետության անվտանգության մակարդակի ամրապնդման առանցքային ուղղությունը՝ հավելելով, որ այդ գործում կարեւոր նշանակություն ունի ուսումնավարժական միջոցառումների անցկացումը պահեստազորի զինապարտների մասնակցությամբ:

Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել գործընթացի կազմակերպման վերաբերյալ:

Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Նախորդ հոդվածը‘Օբաման ՄԱԿ-ում դատապարտել է ծայրահեղականությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Նժդեհականություն՝ ՀՀԿ-ական մեկնաբանմամբ ‘