‘Բակո Սահակյանը մասնակցել է ՊԲ ռազմական խորհրդի նիստին’

1372

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին մասնակցել է 2012թ. արդյունքների ամփոփմանը՝ նվիրված պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին, եւ հանդես եկել ելույթով, հայտնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:

Կարեւորելով բանակաշինության դերը մեր պետական քաղաքականության մեջ` Սահակյանն իր ելույթում անդրադարձել է անցնող տարվա ընթացքում ոլորտում իրականացված աշխատանքներին, ունեցած ձեռքբերումներին եւ առկա հիմնախնդիրներին:
Հանրապետության ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն հրամանատարական կազմին` կապված բանակի շարունակական հզորացման, երկրի պաշտպանունակության ամրապնդման եւ ժողովրդի անվտանգության ապահովման հետ:

Նախորդ հոդվածը‘Մարզերում հետազոտվել է ավելի քան 8500 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է դերասան Չարլզ Դերնինգը’