‘Բակո Սահակյանը նոր ոստիկանապետ է նշանակել’

952

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի`ոստիկանության գեներալ-մայոր Ռոբերտ Շաֆերյանը ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
Նույն օրը Նախագահը ստորագրել է նաեւ հրամանագիր գեներալ-մայոր Կամո Աղաջանյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետ նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նշենք, որ նախագահի մեկ այլ հրամանագրով` Ռոբերտ Շաֆերյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ:

Այսօր՝ մարտի 26-ին Սահակյանն այցելել է ԼՂՀ ոստիկանություն եւ համակարգի աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Կամո Աղաջանյանին:

Հիշեցնենք, որ օրերս Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Կամո Աղաջանյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

Նախորդ հոդվածը‘Ուղիղ միացում Ազատության հրապարակից’
Հաջորդ հոդվածը‘Միրչա Լուչեսկու. «Շախտյորից» լավ տեղ չկա’