‘Բակո Սահակյանը շնորհավորել է ԱՄՆ միջազգային ճանաչման 230-ամյակի կապակցությամբ’

824

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին աշխատանքային այցով ժամանել է Լոս Անջելես: Նոյեմբերի 24-ին Սահակյանը մասնակցել է «Հեռուստամարաթոն-2013»-ի շրջանակներում կազմակերպված գալա միջոցառմանը եւ հանդես եկել ելույթով: Սահակյանը ներկայացրել է ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման ընթացքը, կարեւորել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, անդրադարձել «Հեռուստամարաթոն-2013»-ի հիմնական նպատակը հանդիսացող Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման հետ կապված հարցերին: Երկրի ղեկավարի բնութագրմամբ` ճանապարհի շահագործումը միանգամից կլուծի սոցիալ-տնտեսական եւ ռազմավարական բազմաթիվ խնդիրներ, լուրջ հիմք կհանդիսանա Մարտակերտի ու Շահումյանի շրջանների եւ ամբողջ Լեռնյաին Ղրաաբաղի զարգացման ու զորացման համար: Սահակյանը նաեւ շնորհավորել է ներկաներին ԱՄՆ միջազգային ճանաչման 230-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ դա համաշխարհային պատմության մեջ ազգերի ինքնորոշման եւ մարդու իրավունքների ճանաչման ու հարգման ամենաառանցքային հաղթանակներից մեկն է:

 

Նախորդ հոդվածը‘Օրվա հումոր. Ալիևին հանձնվել է «Մամուլի բարեկամ» մրցանակը’
Հաջորդ հոդվածը‘«Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնող խումբը դիմադրության գործողությունների շարք է սկսում’