‘Բակո Սահակյանը ուղերձ է հղել Հրվ Օսիայի նախագահին ‘

838

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական հեռագիր է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Լեոնիդ Տիբիլովին: Հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Հեռագրում ասված է.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ եւ Հարավային Օսիայի ողջ ժողովրդին` Հանրապետության օրվա կապակցությամբ: Ծանր փորձություններով լի այս տարիների ընթացքում Հարավային Օսիայի Հանրապետությունն աշխարհին ցույց է տվել ազատ ապրելու իր վճռականությունը` ապացուցելով, որ հաջողությամբ է հաղթահարում դինամիկ զարգացող անկախ պետություն կառուցելու ճանապարհին բոլոր դժվարությունները:

Վստահ եմ, որ բարեկամության եւ սերտ համագործակցության հարաբերություններն այսուհետ էլ կնախանշեն հետագա փոխգործակցությունը մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ: Մեկ անգամ եւս ընդունեք իմ սրտագին շնորհավորանքներն ազգային տոնի առթիվ: Խաղաղություն եւ բարգավաճում եմ մաղթում եղբայրական Հարավային Օսիայի Հանրապետությանը, Ձեզ՝ հաջողություններ անկախ պետականության հետագա զարգացման եւ ամրապնդման ճանապարհին»:

  

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանատան դիմաց տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով խցանումը հասնում է 3 կմ-ի ‘
Հաջորդ հոդվածը‘Քրիս Անդերսենը այլևս չի հետապնդվում ԱՄՆ իշխանությունների կողմից’