‘Բակո Սահակյանին ուղեկցող ճանապարհային ոստիկանները վթարի են ենթարկվել’

1529

Այսօր ժամը 14:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 169-րդ կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, «Դառոժնի դոմիկներ» կոչվող ճանապարհահատվածում, Toyota Corolla մակնիշի 157 ՈՍ 50 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտամիջյան հատվածում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Սիսիանի բժշկական կենտրոն են տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Էդվարդ Համբարձումյանն ու Անդրեյ Հայրապետյանը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Լեռնային Ղարաբաղի ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում: Նրանց ավտոմեքենան ուղեկցում էր Երևան մեկնող Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: 

Նախորդ հոդվածը‘Times. Աֆորիզմների Օքսֆորդյան բառարանը համալրվել է Սթիվ Ջոբսի և Լեդի Գագայի ասույթներով’
Հաջորդ հոդվածը‘Շոտլանդիան կշարունակի մնալ Մեծ Բրիտանիայի կազմում’