‘Բակո Սահակյանն ազատեց ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի պետին զբաղեցրած պաշտոնից ‘

926

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր գեներալ–մայոր Լյովա Մնացականյանին ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին` այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ:

Այդ մասին հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 16-ին Սերժ Սարգսյանն հրամանագիր էր ստորագրել, որով գեներալ-մայոր Լյովա Մնացականյանին նշանակել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Սերժ, Տիգրան, Հրայր` ի՞նչ եք մտածում ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հակոբյան. Մենք կհստակեցնենք մեր դիրքորոշումը Ալեքսանդր Արզումանյանի վերաբերյալ ‘