‘Բակո Սահակյանն այսօր այցելել է քաղաք Մարտակերտ’

818

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր այցելել է քաղաք Մարտակերտ, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացման խնդիրներին: Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ մեր հանրապետությունում Մարտակերտի շրջանը գյուղատնտեսության զարգացման համար ունի առավել բարենպաստ պայմաններ: Այստեղ առկա է հսկայական հողային եւ ջրային ներուժ, շրջանում բուռն տեմպերով զարգանում է հանքարդյունաբերությունը, որը հանդիսանալով բավականին աշխատատար ոլորտ, ստեղծում է գյուղատնտեսական ապրանքների սպառման լավ հնարավորություններ: Ըստ երկրի ղեկավարի, սա ինքնին մեծ խթան է բնագավառի զարգացման համար:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ այս ամենը պատշաճ կերպով օգտագործելու համար անհրաժեշտ է համակարգված եւ քրտնաջան աշխատանք` հավելելով, որ հանրապետության իշխանությունները կշարունակեն ուշադրության կենտրոնում պահել շրջանի զարգացման խնդիրները: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների ճիշտ կազմակերպման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, շրջվարչակազմի ստորաբաժանումների եւ համայնքների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

Նախորդ հոդվածը‘Ռոբերտո Բաջո. Հեռանում եմ, որովհետեւ չէին թողնում աշխատել’
Հաջորդ հոդվածը‘Կիևում ցմահ հայ դատապարտյալին սպեցնազի աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել’