‘Բակո Սահակյանն այցելել է Արցախի վերահսկիչ պալատ’

1123

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին այցելել է Արցախի Հանրապետության վերահսկիչ պալատ եւ հանդիպում ունեցել գերատեսչության աշխատակիցների հետ: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2012 թվականին կատարված աշխատանքներին եւ հետագա անելիքներին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը դրական է գնահատել վերահսկիչ պալատի գործունեությունը՝ նշելով, որ ակնկալում է նման գործելաոճ նաեւ 2013 թվականին:

Նախագահը ներկաներին շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերահսկիչ պալատի գործունեության 10-րդ տարեդարձի   կապակցությամբ եւ իրենց ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարած մի խումբ աշխատողների հանձնել արժեքավոր նվերներ։

 

Նախորդ հոդվածը‘Տեր Վահրամ. Հայ եկեղեցին խառն ամուսնությունները չօրհնելու մասին որոշում չի կայացրել’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանը մտադիր չէ դադարեցնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը’