‘Բակո Սահակյանն այցելել է Շուշիում կառուցվող երկրաբանական թանգարան’

894

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 17-ին այցելել է Շուշի քաղաքում կառուցվող երկրաբանական թանգարան և ծանոթացել այնտեղ տարվող աշխատանքներին:

Բակո Սահակյանը կարևորել է նման հաստատության առկայությունը Արցախում՝ նշելով, որ հանրապետությունում առաջին անգամ է ստեղծվում նմանատիպ թանգարան, և այն պիտի դառնա կարևոր գիտակրթական ու զբոսաշրջային կենտրոն:

 Նույն օրը Արցախի ղեկավարն այցելել է նաև Շուշիի կերպարվեստի պետական թանգարան և ներկա գտնվել Հադրութի շրջանի Տող գյուղի դպրոցի երեխաների հաշվետու համերգին: Կարևորելով այս միջոցառումների անցկացումը Շուշիում՝ նախագահը նշել է, որ նման նախաձեռնությունները մեծապես նպաստում են Շուշիի` Արցախի պատմամշակութային կենտրոնի երբեմնի փառքը վերականգնելու գործին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախորդ հոդվածը‘Ահաբեկչություն Բեյրութում. Զոհերի թիվն աճում է ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստան մեկնող ավտոբուս, ողբ ու լացի ձայներ ‘