‘ Բակո Սահակյանն Արցախի ոտիկանության անցած տարվա աշխատանքն արդյունավետ է գնահատել’

1148

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին մասնակցել է ոստիկանության մարմինների եւ ստորաբաժանումների 2012 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:

Զեկույցներով հանդես են եկել ոստիկանապետ Ռոբերտ Շաֆերյանը եւ համակարգի պատասխանատու աշխատողներ: Երկրի ղեկավարի գնահատականով` հաշվետու ժամանակահատվածում հանրապետության ոստիկանությունն ընդհանուր առմամբ բավականին արդյունավետ կերպով է իրականացրել իր գործառույթները` արձանագրելով դրական տեղաշարժեր: 

Միեւնույն ժամանակ, ըստ Նախագահի, ոստիկանության գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման համար դեռեւս կան շատ անելիքներ: 
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ համակարգում առկա ներուժը եւ արձանագրված դրական արդյունքները հիմք են տալիս ակնկալել, որ ոստիկանությունը կարող է հաջողությամբ իրականացնել իր գործառույթները` հավելելով, որ հանրապետության իշխանություններն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն համակարգի աշխատողների սոցիալական եւ աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Քննարկվել են «Լույս» հիմնադրամի այս տարվա ծրագրերը’
Հաջորդ հոդվածը‘Իրանի ԱԳՆ-ն լավատեսորեն է վերաբերվում ԱՄՆ և Թեհրանի հարաբերությունների փոփոխությանը’