‘Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԳՇ պետին’

1407

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:

ԼՂՀ նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, Բակո Սահակյանը շնորհավորել է գեներալ Դավթյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Նախարար. Կրթական ոլորտը նստած է եղել կոռուպցիոն թմրասեղի վրա’
Հաջորդ հոդվածը‘Դատախազը դադարեցրել է Մասիսի քաղաքապետի և նրա տեղակալի լիազորությունները. Արմենպրես’