‘Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությանը’

761

 

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պատվիրակությանը` նախարարի տեղակալ Վարդան Արամյանի գլխավորությամբ:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են ֆինանսական ոլորտում երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել կենսաթոշակային բարեփոխումներին: Նախագահ Սահակյանը նշել է, որ կենսաթոշակային համակարգը հանդիսանում է սոցիալական ապահովության կարեւորագույն բաղադրամասերից մեկը, որն առնչվում է թե տնտեսական, եւ թե բարոյական մի շարք գործոնների հետ: Բակո Սահակյանն ընդգծել է, որ այդ իսկ պատճառով համակարգում բարեփոխումների իրականացումն ինքնին պահանջում է հավասարակշռված ու համակարգված մոտեցում:

Արցախի ղեկավարը կարեւորել է միջազգային փորձի ուսումնասիրությունը եւ  այս գործընթացում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Նախորդ հոդվածը‘Ալժիրում պատանդառվածների թվում նաև Հայաստանի քաղաքացի կա՞. ՀՀ ԱԳՆ–ն դեռ տվյալներ չունի’
Հաջորդ հոդվածը‘«Եվրատեսիլ 2013». Հայաստանը հանդես կգա նախավերջինը` 2-րդ կիսաեզրափակիչում ‘