‘Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ բարերարների’

780

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ծնունդով վաղուհասցի մի խումբ բարերարների:

Հանրապետության ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարներին հայրենիքին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ հավելելով, որ նրանց կողմից կատարվող աշխատանքը նպաստում է Վաղուհաս գյուղի եւ Մարտակերտի շրջանի սոցիալ-տնտեսական, մշակութային եւ հոգեւոր ոլորտների զարգացմանը:

Քննարկվել են նաեւ մի շարք նոր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, Վաղուհասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ դաշինքի ապագա ձեւաչափը կքնարկվի կուսակցության ձեւավորման ավարտից հետո’
Հաջորդ հոդվածը‘Ամռանը կհրատարակվեն Ֆրենկ Լեմպարդի առաջին մանկական պատմվածքները’