‘Բակո Սահակյանն ընդունել է տիեզերագնացներին ‘

1008

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Մարդը եւ տիեզերքը» գիտաժողովի մասնակիցներ, Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանին, հանրահայտ տիեզերագնացներ Չարլզ Դյուկին (ԱՄՆ) եւ դոկտոր Կլոդ Նիկոլյեին (Շվեյցարիա):

Ինչպես iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից, Սահակյանը շնորհակալություն է հայտնել անվանի գիտնականներին եւ
տիեզերագնացներին Արցախ ժամանելու եւ նման կարեւոր միջոցառմանը մասնակցելու համար, որը, նրա խոսքով, մեծապես կնպաստի մեր երկրում գիտության զարգացմանը:
«Հյուրերն իրենց հերթին գոհունակություն են հայտնել աշխարհահռչակ տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի հիշատակին նվիրված առաջին գիտաժողովը հենց Արցախում կազմակերպելու կապակցությամբ: Քննարկվել են նաեւ ճշգրիտ գիտությունների եւ Արցախում տարբեր միջազգային գիտական
միջոցառումների անցկացմանն առնչվող հարցեր»,- ասված է ԼՂՀ նախագահի մամլո ծառայության կողմից ուղարկված հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Իրանում բարձրացրել են Սալման Ռուշդիի գլխագինը ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն իր գործունեության գնահատականն է տվել. Վլադիմիր Կարապետյան ‘