‘Բակո Սահակյան. Եթե մեզ հրավիրեին ՄՄ, մենք քննարկումներ եւ խորհրդակցություններ կանցկացնեինք’

908

«Մաքսային միության անդամակցելու Հայաստանի որոշումը Ռուսաստանի հետ  համագործակցության հերթական քայլն էր։ Եվ զարմանալի ոչինչ տեղի չի ունեցել։ Ես կարծում եմ, որ այդ փաստաթղթի ստորագրմամբ կշահի թե Հայաստանը, և թե Ռուսաստանը։ Մենք ուղղակի ողջունում ենք դա»,- կիրակի այս մասին Ստեփանակերտ այցելած ռուսաստանցի մի խումբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Փոխանցում է «Ազատությունը»:
Հարցին, թե արդյո՞ք Ղարաբաղը ևս կմտնի Մաքսային միություն, Բակո Սահակյանը պատասխանել է, թե Ղարաբաղը չի կարող անդամակցել Մաքսային միությանը՝ հաշվի առնելով ճանաչված չլինելու կարգավիճակը։ «Եթե մեզ հրավիրեին, այլ հարց է։ Մենք քննարկումներ կանեինք, խորհրդակցություններ կանցկացնեինք և կորոշեինք՝ մտնե՞լ, թե՞ չմտնել Մաքսային միություն»,- ասել է Բակո Սահակյանը։

Նախորդ հոդվածը‘Նոր ընտրական փուլում Վարդան Մինասյանը չի գլխավորի ազգային հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչն ընդդեմ Ռոնալդուի. Հայտնի են ԱԱ 2014-ի անցումային խաղերի զույգերը’