‘Բահրեյնում խիստ պատժի են ենթարկվել ծեծված ցուցարարներին օգնություն ցուցաբերած բժիշկները’

908

Բահրեյնի բարձրագույն դատարանը հրաժարվել է վերանայել  բժիշկների դատավճիռը, ովքեր օգնություն էին ցուցաբերել անցյալ տարի բռնկված  ցույցերը կոպտորեն ցրելուց հետո տուժած ցուցարարներին:  Բժիշկներին չարտոնված ակցիաներին մասնակցելու մեղադրանք է ներկայացվել:  Բժիշկ Ալի ալ-Երքին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, մյուսներն ստացել են մեկ ամսից մինչև երեք տարվա  կալանք: Եւս երկու բժիշկներ դեռևս հետախուզման մեջ են: Ամենայն հավանականությամբ՝ նրանք այլևս չեն վերադառնա Բահրեյն, քանի որ հեռակա դատապարտվել են 15 տարվա ազատազրկման:

Նշենք, որ միջազգային հանրությունը Բահրեյնի կառավարությունից պահանջում է վերանայել դատավճիռը և կոչ է անում երկրի իշխանություններին բարեփոխումներ ձեռնարկել, սակայն Պարսից ծոցի այս փոքրիկ թագավորությունում ինքնուրույն որոշում են կայացրել:

Բահրեյնի իրադարձությունները համընկան «արաբական գարնանը»: Տեղացի շիա-մահմեդականները փողոց դուրս եկան և ժողովրդավարական բարեփոխումների պահանջներ առաջ քաշեցին: Ի պատասխան՝ իշխանությունները դիմեցին բռնությունների, իսկ երբ իրավիճակը չափից ավելի սրվեց, Սաուդյան Արաբիային կոչ արեցին զինված ներխուժում իրականացնել:  

Նախորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյան. Նույն հիմքերով կարելի է քրեական գործ հարուցել Աղվան Հովսեփյանի նկատմամբ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումը’