‘Բահրեյնում ոստիկանության և ցուցարարների բախման արդյունքում կա մեկ զոհ’

780

Այսօր Բահրեյնում բախում է տեղի ունեցել շիա ցուցարարների և ոստիկանական ջոկատների միջև, որի արդյունքում մեկ մարդ զոհվել է, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Բախումներն սկսվել են Բահրեյնի մայրաքաղաք Մանամայից ոչ հեռու՝ Դիա բնակավայրում: Մարդիկ փողոց են դուրս եկել՝  նշելու շիաների զանգվածային բողոքի ակցիաների երկամյա տարելիցը, որոնք իշխանությունները ճնշել էին Սաուդյան Արաբիայի զինված ուժերի օգնությամբ: Հանրահավաքները կազմակերպել է Բահրեյնի գլխավոր ընդդիմադիր շիա խմբավորումը՝ Ազգային համաձայնության իսլամական ընկերությունը («Ալ-Վիֆակ»), որն աջակցություն է ստանում Թեհրանից:  Հարյուրավոր ցուցարարներ անկարգություններ են կազմակերպել Դիայում՝ քարեր ու այրվող շշեր նետելով ոստիկանության ուղղությամբ:

2011 թ. փետրվարի 11-ին Բահրեյնում կատաղի բախումներ տեղի ունեցամ շիաների և ոստիկանության միջև: Ցուցարաների դեմ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ կիրառվեցին: Զոհվեց երեք մարդ: Ցույցերը վերաբերում էին Ազգային խարտիայի ընդունաման 10-ամյակին: Շիաները, որոնք կազմում են Բահրեյնի թագավորության բնակչության 70-80 տոկոսը, համոզված էին, որ խարտիան իրենց չի տվել խոստացված իրավունքներն ու հնարավորությունները:

Բահրեյնը Միացյալ Նահանգների դաշնակիցն է, այն ոչ մեծ կղզի-պետություն է Պարսից ծոցու,: Այստեղ  է տեղակայված  ԱՄՆ ՌԾՈՒ 5-րդ նավատորմը:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանն առաջարկում է ընդլայնել Սիրիայի հարցով «գործողությունների խումբը»’
Հաջորդ հոդվածը‘Վրաց քաղաքական գործիչը մեղադրվում է Ռուսաստանում անկարգություններ կազմակերպելու մեջ’