‘Բաղդադը արաբական աշխարհի մշակութային մայրաքաղաք է հռչակվել’

980

Մարտի 23-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադը պաշտոնապես հռչակվել է «արաբական աշխարհի 2013 թ. մշակութային մայրաքաղաքը»: Այս կարգավիճակի շնորհիվ քաղաքը մի ամբողջ տարի բազմաթիվ մշակութային միջոցառումներ իրականացնելու հնարավություն կունենա, գրում է ИТАР-ТАСС լրատվականը:

Բաղդադին արաբական աշխարհի մայրաքաղաքի կարգավիճակը շնորհվել է քաղաքի կենտրոնական զբոսայգիներից մեկում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ: Արարողությանը մասնակցել են մի շարք հայտնի մշակութային գործիչներ, ինչպես նաև Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին, Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին և այլք:

Հատկանշական է նաև, որ մշակութային մայրաքաղաքի կոչումը Բաղդադին, անշուշտ, կօգնի հաղթահարել հետպատերազմյան շրջանի որոշ խնդիրներ, որոնք մինչ օրս հետապնդում են Իրաքի բնակիչներին:

Նախորդ հոդվածը‘Առողջապահության նախարարությունն արձագանքել է ՄԻՊ-ի զեկույցին ‘
Հաջորդ հոդվածը‘Փարիզում նույնասեռ ամուսնությունների դեմ ցույցի ժամանակ գրեթե 100 մարդ է ձերբակալվել’