‘Բաղդադում պայթյունի հետեւանքով 11 մարդ է զոհվել ‘

851

Առնվազն 11 մարդ զոհվել է, 35-ը մարմնական վնասվածքներ են ստացել շաբաթ Բաղդադի շուկաներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հայտնում է Assotiated Press-ը: Մահմեդական Իս ալ-Ադհա տոնի նախաշեմին շուկան մարդաշատ է եղել: Պայթուցիկ սարքը գործի է դրվել շիա իմամների դամբարանից 500 մետր հեռավորության վրա: Պայթյունից հետո դեպքի վայրում խուճապ է սկսվել: Հայտնվում է, որ ահաբեկչության զոհերի թիվը կարող է մեծանալ:  

Այսօր ավելի վաղ շուկայում գրոհայինները կրակ են բացել ոստիկանական հենակետի վրա, ինչի հետեւանքով երկու ոստիկան է մահացել: 

Նախորդ հոդվածը‘Լիբիայի իշխանությունները ձերբակալել են Քադդաֆիի մամուլի քարտուղարին ‘
Հաջորդ հոդվածը‘Հոնգկոնգի ոստիկանությունը մաքսանենգ փղոսկրի ռեկորդային քանակություն է առգրավել ‘