‘Բաղդադում պայթյունների շարք է որոտացել. Կան զոհեր’

841

Նվազագույնը 22 մարդ է զոհվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մարտի 19-ին տեղի ունեցած պայթյունների հետևանաքով, տեղեկացնում է Reuters լրատվականը:

Բաղդադի՝ շիիթական թաղամասերում ահաբեկիչները գործի են դրել պայթուցիկ նյութով լցված ավտոմեքենաներ և ճանապարհամերձ ականներ:

France Presse գործակալությունն իր հերթին տեղեկացնում է 7 պայթյունների հետևանքով 12 զոհերի և 56 տուժածների մասին: Մինչ այս պահը ոչ մի խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

Վերջին շրջանում Իրաքում լարվածության աճ է դիտվում, ինչը կապված է իսլամական խոշորագույն համայնքների՝ սունիների և շիաների հակամարտության սրմամբ: Սադամ Հուսեյնի կառավարության տարիներին սունիները առանցքային դեր էին կատարում Իրաքի պետական համակարգում, սակայն ԱՄՆ-ի զինված ներխուժումից և Հուսեյնի տապալումից հետո շիաները ճնշեցին սունիներին՝ գրավելով մի շարք կարևոր պետական պաշտոններ, որոնցից ամենաազդեցիկը վարչապետի պաշտոնն է:

Նախորդ հոդվածը‘Հռչակավոր լարագնաց Նիկ Վալենդան պատրաստվում է անցնել Գրան-Կանյոնի վրա ամրացված պարանի վրայով’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի «փակ» ասուլիսից նոր հատվածներ (Տեսանյութ)’