‘Բաղդադում պայթյուններ են որոտացել, կան զոհեր’

717

Այսօր առավոտյան Իրաքի մայրաքաղաքում մի քանի ավտոմեքենա է պայթել: Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է առնվազն 23 մարդ, 100-ից ավելին՝ վիրավորվել: Ինչպես հաղորդում են տեղի իշխանությունները, Բաղդադի տարբեր թաղամասերում պայթել է ութ ավտոմեքենա:

Այս տարի Իրաքում հարձակումների արդյունքում սպանվել է մի քանի հազար մարդ, ընդ որում՝ ամենաարյունալին եղել է հենց հուլիս ամիսը: Բռնության աճը, փորձագետների կարծիքով՝ Իրաքում երկու հիմնական կրոնական համայնքների՝ շիաների և սուննիների միջև հակամարտության սրացման դրսևորումն է, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Թայվանի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել զինակոչիկի մահվան պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Օգոստոսի 9-ին կլրանա ուղրղ երկու տարին, ինչ Տ. Աոաքելյանը բանտում է. Մամուլ’