‘Բաղդադ. Սուննի գրոհայինները միջուկային նյութեր են գողացել’

864

Բաղդադը ՄԱԿ-ին նախազգուշացրել է, որ սուննի գրոհայինները գողացել են Մոսուլ քաղաքի համալսարանում գիտական հետազոտությունների նպատակով օգտագործվող միջուկային նյութեր: Reuters գործակալության տրամադրության տակ է հայտնվել Իրաքի ներկայացուցչի նամակը՝ ուղղված ՄԱԿ-ին, որտեղ նա խնդրում է օգնել կանխելու առևանգված նյութերի կիրառումը երկրի տարածքում և նրա սահմաններից դուրս:

Հաղորդվում է, որ Մոսուլի համալսարանից գողացել են գրեթե 40 կգ ուրանի միացություններ: Նամակում նշվում է, որ «միջուկային նյութերը կարող են օգտագործվել զանգվածային ոչնչացման զենք արտադրելու» նպատակով:

ԱՄՆ ներկայացուցիչներն Իրաքի դիվանագետների մատնանշած սպառնալիքը լուրջ չեն համարում: Ամերիկացիների կարծիքով՝ առևանգված նյութերի մեջ չկա հարստացված ուրան, այնպես որ՝ դրանցով հնարավոր չէ զանգվածային ոչնչացման զենք պատրաստել, հաղորդում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիացիները ձախողել են Էյֆելյան աշտարակը, Լուվրը և ԱԷԿ-ը պայթեցնելու՝ «Ալ-Քաիդայի» ծրագրերը’
Հաջորդ հոդվածը‘«ԱրմենՏել»-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոն հետախուզվում է Հայաստանի իրավապահների կողմից. Փաստինֆո ‘