‘Բաղդասարյան. Այսօրվա իրողություններում մենք արտահերթ ընտրությունների պահանջ չենք տեսնում’

1570

Մենք դեռ չենք տեսել նոր նախաձեռնությունը, սակայն մենք պատրաստ ենք քննարկել: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման հայտարություն է արել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՕԸ-ում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը:

Աշնանը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հնարավորության մասին էլ Բաղդասարյանն ասել է, թե «կլինի փաստաթուղթ, կլինի քննարկում»։

«Մենք հիմա ընդամենը պատրաստվում ենք 2022թ. ԱԺ ընտրություններին։ Այսօրվա իրողություններում մենք արտահերթ ընտրությունների պահանջ չենք տեսնում »,- ասել է Բաղդասարյանը:

Նախորդ հոդվածը‘Մամեդյարով. «ԼՂ անջատական ռեժիմի մասնակցությունը, նշանակում է վերջ դնել խաղաղ գործընթացին»’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Բաբլոյան. Եթե գործարար է, դեռ գող ու ավազակ չէ’