‘Բաղրամյանից ակտիվիստների են բերման ենթարկել’

1696

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկվել քաղաքացիական ակտիվիստներ: Նրանցից Մաքսիմ Սարգսյանին և Կարպիս Փաշոյանին տարել են Ոստիկանության Արաբկիրի բաժին, իսկ Տիգրան Մազմանյանին, Արտուշ Չիբուխչյանին, Միքայել Նահապետյանին, Անդրանիկ Վարդանյանին և Արամ Մանուկյանին՝ Կենտրոնի բաժին: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Արաբկիիկի բաժնում գտնվող փաստաբան Արա Կարագյոզյանը: Նշենք, որ երիտասարդները փորձել են ակցիա անցկացնել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի, որից հետո նրանց բերման են ենթարկել: Արա Կարագյոզյանի խոսքով ոստիկանությում իրեն ասել են, որ երիտասարդների բաժնում գտնվելը համարվում է վարչական բերում, բայց իր խոսքով դա բերման ենթարկել է, որն օրենքի խախտմամբ է իրականացվում: Վերջինս ասաց, որ ոստիկանների հիմնավորմամբ՝ իբր թե ակտիվիստները հրաժարվել են կատարել ոստիկանի օրինական պահանջը: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան մի խումբ ակտվիստների, որոնք, ի պաշտպանություն Վարդգես Գասպարիի՝ պառկել են Բաղրամյան 26-ի դարպասի մոտ, եւս բերման էին ենթարկել: Կարագյոզյանը տեղեկացրեց, որ քիչ հետո ինքը Արաբկիրի ոստիկանությունից կգնա Կենտրոնի բաժին:

 

Նախորդ հոդվածը‘Կուբայի իշխանությունները հայտնի այլախոհներին թույլ են տվել մեկնել երկրից’
Հաջորդ հոդվածը‘«Պորտու» — «Բորուսիա Դ.»՝ 0:1 «Բորուսիան» դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)’