Բայդենը բացառել է, որ ռուսաստանյան ագրեսիայի դեպքում ամերիկյան զինվորականներ կուղարկվեն Ուկրաինա

465

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ռուսաստանյան ներխուժման դեպքում ամերիկյան զինվորականներ Ուկրաինա ուղարկելու հարցը չի քննարկվում։

Ելույթ ունենալով Պուտինի հետ երկժամյա բանակցություններից հետո հաջորդ օրը՝ Բայդենը հայտարարել է, թե Ռուսաստանի առաջնորդին պարզ հասկացրել է, որ հարևան երկրի վրա հարձակումը «չտեսնված» տնտեսական հետևանքներ կունենա։ Նրա խոսքով, սակայն՝ կասկածում է, թե Պուտինը կլսի իրեն։

Պատասխանելով հնարավոր ռազմական գործողությունների մասին հարցին՝ Բայդենն ասել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հանդեպ ԱՄՆ-ի բարոյական և իրավական պարտավորությունները չեն տարածվում Ուկրաինայի վրա, որն այդ դաշինքում չէ։

Իր հերթին՝ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով չորեքշաբթի, հրաժարվել է պատասխանել այն հարցին՝ արդյո՞ք մտադիր է հրաման տալ ներխուժելու հարևան պետություն, սակայն հավելել է, որ չի կարող հենց այնպես նստել ու անհաղորդ հետևել, թե ինչպես է ՆԱՏՕ-ն մոտենում Ռուսաստանին։
Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՆախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորվել է ՊՆ N զորամասի զինծառայող
Հաջորդ հոդվածըԲայդենը կզրուցի Վլադիմիր Զելենսկու հետ