Բայդենը Կոնգրեսից 108 մլն դոլար է խնդրել

187

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օրենսդիրներից խնդրում է եկող ֆինանսական տարում (սկսվում է հոկտեմբերի 1-ին) բյուջեից 108 մլն դոլար հատկացնել՝ Արևմտյան Բալկանների վրա Ռուսաստանի «աղետաբեր ազդեցության» դեմ պայքարելու համար։

Այդ մասին երեքշաբթի տեղեկացրել է ամերիկյան Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի՝ Եվրոպայի և Եվրասիայի գործերով տեղակալ Էրին Մակկին։

Վերջինիս պնդմամբ՝ ՌԴ-ի ազդեցությունը «դուրս է գալիս Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի սահմաններից», Մոսկվան «ջանում է օգտագործել լոկալ տարաձայնությունները Արևմտյան Բալկաններում՝ փորձելով խախտել խաղաղությունն ու կայունությունը էթնիկ խմբերի միջև հակասությունները բորբոքելու միջոցով, շարունակելով քայքայել դեմոկրատիան և քաղաքական գործընթացները, ինչպես նաև ապատեղեկատվություն տարածելով»։

Մասնավորապես, Բայդենը 31 մլն դոլար է խնդրում «Բոսնիայի և Հերցեգովինայի վրա Ռուսաստանի ազդեցությունը մեղմացնելու համար»։ Սպիտակ տունը, նշել է Մակկին, 55 մլն դոլար էլ խնդրում է Քիշնևի համար, ինչը «կօգնի առաջ մղելու դեմոկրատական նախաձեռնությունները, քանի որ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից անցկացվող «հատուկ ռազմական գործողությունը» վճռականություն է հաղորդել Մոլդովայի կառավարությանը՝ ընթանալու դեմոկրատիայի ճանապարհով»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըSharjah Masters. Սեւյանն ու Մարտիրոսյանն առաջատարների թվում են
Հաջորդ հոդվածըԵվրոպական խաղեր․ Հայաստանը 7 թիմերի հետ կվիճարկի շախմատային մրցաշարի տիտղոսը