Բայդենը հակամարտություններ է կանխատեսում աշխարհում վարելահողերի համար

599

Գլոբալ տաքացումը անկայունության սպառնալիքներ է ստեղծում ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում, հնարավոր են կոնֆլիկտներ վարելահողերի համար։

Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով հետախուզական հանրության աշխատակիցների և ղեկավարության առջև։

«Կլիմայական փոփոխությունները արդեն նպաստում են անկայունության աճին մեր երկրում և ամբողջ աշխարհում։ Դրանք բնական տարերքներն են, որ ավելի ու ավելի հաճախ են լինում ու ավելի մահաբեր են դառնում, դա սննդամթերքի և ջրի անվտանգության բացակայությունն է, ծովի մակարդակի բարձրացումը, ինչը հանգեցնում է կլիմայի փոփոխության, միգրացիայի էական աճի, և վտանգ է ստեղծում բնակչության առավել խոցելի խավերի համար»,- նշել է ԱՄՆ նախագահը։

«Եթե ծովի մակարդակը բարձրանա ևս 2,5 ոտնաչափով (0,76 մ), միլիոնավոր մարդիկ կգաղթեն, կսկսեն պայքարել վարելահողերի համար․․․ Մենք տեսել ենք՝ ինչ  կատարվեց Հյուսիսային Աֆրիկայում․․․ Մուսուլման մարդիկ, որոնց միակ տարբերությունը սևամորթ կամ արաբ լինելն էր, հազարներով սպանում էին միմյանց մի կտոր վարելահողի համար հյուսիսային կենտրոնական Աֆրիկայում»,- նշել է Բայդենը։

Սպիտակ տան ղեկավարը նաև պատմել է, թե կանխատեսումների համաձայն՝ առաջիկա տասը տարիներին չի բացառվում Ինդոնեզիայի մայրաքաղաքի տեղափոխությունը, քանի որ Ջակարտան կարող է հեղեղվել։ «Դա նշանակություն ունի, քանի որ միաժամանակ ռազմավարական և էկոլոգիական հարց է», ասել է բայդենը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱթենքը և Նիկոսիան համակարծիք են Կիպրոսի հարցում
Հաջորդ հոդվածըՀայկական կողմը ունի 4 վիրավոր