Բայդենը հաստատել է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

365

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը կայանալու է հունիսի 28-30-ը Մադրիդում, հայտարարել է Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը։

«Բայդենը հաստատել է իր մասնակցությունը,- նշել է նախարարը Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում։- Եվ բացի ՆԱՏՕ-ի երկրներից, Շվեդիայից ու Ֆինլանդիայից՝ իրենց մասնակցությունը հաստատել են նաև Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի վարչապետներն ու նախագահները»։

«Ոչ ոք չի կարող ժխտել, որ Շվեդիան և Ֆինլանդիան դեմոկրատական երկրներ են,- նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։- Թուրքիայում մենք դեմոկրատիայի տեսակետից ավելի քննադատելի օրինակներ ունենք»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱնկարան մտադիր է համոզել Ռուսաստանին
Հաջորդ հոդվածըԻսպանիայում ստուգում են Խուան Կառլոս I-ի որսորդական ծախսերը