Բայդենը նշել է Ուկրաինայում հակամարտության ավարտի պայմանը

553

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պնդում է, որ իրավիճակը Ուկրաինայի շուրջ չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանի ուժերը դուրս չեն եկել նրա տարածքներից։

«Չեմ կարծում, թե հակամարտությունը լուծվի, քանի դեռ ՌԴ նախագահ Պուտինը զորքերը դուրս չի բերել Ուկրաինայից»,- ասել է նա լրագրողներին հինգշաբթի, արտասահմանյան շրջայցի մեկնելուց առաջ։ Նրա խոսքը մեջբերել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Բայդենը հինգշաբթի մեկնել է արտասահմանյան շրջագայության, որի շրջանակներում կայցելի Եգիպտոս և կմասնակցի կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի Շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին, ապա՝ Կամբոջա, որտեղ կկայանան ԱՄՆ- ACEAH և Արևելյան Ասիայի երկրների գագաթնաժողովները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Жыве Беларусь» կարգախոսն այսուհետև «նացիստական է»
Հաջորդ հոդվածըԱԱ-2022․ Գերմանիայի հավաքականի հայտացուցակը