Բայդենը պատվաստանյութի երրորդ ներարկումն է ստացել

435

Երկուշաբթի օրը ԱՄՆ 78-ամյա նախագահ Ջո Բայդենը ստացել է  երրորդ՝ ուժեղացուցիչ ներարկումը կորոնավիրուսի դեմ։ Դա ցուցադրվել է ամերիկյան հեռուստատեսությամբ։

Ընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնը հավանություն է տվել երրորդ ներարկմանը 65 տարեկանից բարձր մարդկանց և նրանց համար, ովքեր քրոնիկ ուղեկցող հիվանդություններ  ունեն։

Բայդենն առաջիններից է, որ ստացել է երրորդ ներարկումը, սակայն դա պայմանավորված է ոչ թե նրա ունեցած դիրքով, այլ որպեսզի սեփական օրինակով ամերիկացիներին ցույց տա պատվաստվելու առավելությունները, ընդգծել է Սպիտակ տունը։ Շուտով երրորդ ներարկումը կստանա նաև առաջին տիկին Ջիլ Բայդենը։

Ջո Բայդենը չափազանց ագրեսիվ քաղաքականություն է վարում բնակչության պատվաստման հարցում։ Վերջերս նա հայտարարել է, որ նահանգներում, որտեղ վակցինացիան շատ դանդաղ է ընթանում, հիվանդացության մակարդակը տասնյակ անգամներ բարձր է, քան մնացած Ամերիկայում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄԱԿ-ում ԿԺԴՀ մշտական ներկայացուցիչ․ «Հյուսիսային Կորեան ինքնապաշտպանության իրավունք ունի»
Հաջորդ հոդվածըՖրանսիան, Չինաստանը և Ռուսաստանը կորցրին Բեռլինը