Բայդենը վստահում է Միլլիին, որը չէր վստահում Թրամփին

352

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լիովին վստահում է Շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարկ Միլլիին։

Ամերիկյան ԶԼՄ-ներն ավելի վաղ հաղորդել էին, թե Դոնալդ Թրամփի նախագահության վերջին օրերին Միլլին գաղտնի զանգահարել է իր չինացի պաշտոնակցին, որպեսզի հավաստիացնի, որ ԱՄՆ-ը մտադիր չէ պատերազմ սկսել Չինաստանի դեմ։

Դրանից առաջ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ նախագահի պաշտոնում Թրամփի վերջին օրերի մասին հատվածներ էին ներկայացրել ամերիկացի հանրահայտ լրագրող Բոբ Վուդվորդի գրքից (Perti – «Վտանգ»), որը վաճառքում է հայտնվելու հաջորդ շաբաթ:

Հեղինակը պնդում է, որ անհանգստանալով Դոնալդ Թրամփի հոգեկան վիճակով՝ Միլլին բարձրաստիճան զինվորականներին կարգադրել է չկատարել նախագահի հրամանները՝ առանց նախապես իրեն տեղեկացնելու։

Թրամփը հայտարարել է, որ ինքն իրոք մտադիր չէր հարձակվելու Չինաստանի վրա, սակայն եթե գրքում ներկայացված տեղեկությունը հաստատվի, ապա Միլլիին պետք է դատել դավաճանության համար։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՏիեզերքը՝ բոլորի համար
Հաջորդ հոդվածըԿոսովոյում ռազմական հանցագործությունների գործով դատավարություն