Բայդենը և Էրդողանը հանդիպել են G20-ի շրջանակներում

370

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են G20-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպման վայրից կադրեր է հրապարակել TRT Haber-ը։

Այնուհետև Էրդողանը հանդիպել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ։

Bloomberg գործակալության կարծիքով՝ Էրդողանը դարձել է ամենաազդեցիկ դեմքերից և միջնորդներից մեկը G20-ում։

Նախորդ հանդիպումների ժամանակ թուրք նախագահին քննադատում էին ներքին և արտաքին քաղաքականության համար, ինչը «քսանյակի» անդամներից ոմանք համարում էին « չափազանց ռեպրեսիվ կամ ավերիչ»։ Սակայն նրա մասին կարծիքները փոխվեցին Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մշտական շփումներից  հետո։

Bloomberg-ի աղբյուրների կարծիքով՝ Ինդոնեզիայում Էրդողանը «կձգտի մեծ ճանաչում ձեռք բերել որպես մի տերության նախագահ, որի դերն աճում է Ուկրաինայից մինչև Սիրիա ու Լիբիա»։

Փոխանցում է lenta.ru-ն։

Նախորդ հոդվածըԵվրախորհրդի ղեկավարը G20-ի շրջանակներում չի հանդիպի Սերգեյ Լավորովի հետ
Հաջորդ հոդվածըՌԴ նախագահի հայտարարության հետքերով․ Ռուսական կարմիր գծերը