Բայդենը և Թրասը կշարունակեն հակազդեցությունը ՌԴ–ի, Չինաստանի և Իրանի դեմ

305

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Լիզ Թրասը հեռախոսազրույցի ընթացքում հաստատել են երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի դեմ հակազդեցությունը, տեղեկացրել է Սպիտակ տունը։

«Նախագահ Բայդենը և վարչապետ Թրասը քննարկել են գլոբալ մարտահրավերների շուրջ սերտ համագործակցությունը շարունակելու կարևորությունը, այդ թվում՝ աջակցությունն Ուկրաինային, Չինաստանի հարուցած խնդիրների լուծումը, Իրանի՝ միջուկային զենք ստանալու խոչընդոտումը և կայուն ու մատչելի էներգետիկ պաշարների ապահովումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բայդենը շնորհավորել է Թրասին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։

Փոխանցում է interfax-ը։

Նախորդ հոդվածըՀԴԲ-ն Թրամփի նստավայրում փաստաթուղթ է գտել օտար պետության միջուկային կարողության վերաբերյալ
Հաջորդ հոդվածըՉԼ․ «Ինտերը» Մխիթարյանի հետ պարտվեց «Բավարիային», օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)