Բայդենը 430 մլրդ դոլարի նախաձեռնությունների փաթեթ է ստորագրել

223

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի ստորագրել է  ավելի վաղ Կոնգրեսի հավանությանն արժանացած և երկրում ինֆլյացիայի նվազեցմանն ուղղված միջոցառումների փաթեթը, որը նախատեսում է 430 մլրդ դոլար հատկացնել, այդ թվում՝ առողջապահության ոլորտում և կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում նախաձեռնությունների համար։

Օրինագիծը մի ամբողջ շարք միջոցառումներ է նախատեսում՝ ուղղված նաև դաշնային բյուջեում դեֆիցիտի կրճատմանը, առողջապահութայն բնագավառում քաղաքացիների ծախսերի նվազեցմանը և կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին։

Այդ քայլերը պաշտպանում է իշխող Դեմոկրատական կուսակցությունը, իսկ հանրապետականները Կոնգրեսի կողմից փաթեթն ընդունելուց հետո էլ շարունակում են պնդել, որ սխալ է փաթեթի մեջ մեծ ծախսեր նախատեսող նախաձեռնություններ ներառելը։

Սկզբում դեմոկրատները նախատեսել էին մոտավորապես 3,5 տրիլիոն դոլարի օրինագիծ ընդունել, սակայն կուսակցության ներսում տարաձայնությունների պատճառով որոշել են կրճատել դրա ծավալը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ ԱԳՆ․ ԶԱԷԿ-ից էներգիա գողանալու վերաբերյալ WSJ-ի հոդվածը հերթական անհեթեթությունն է
Հաջորդ հոդվածըՄասքը հերքել է «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու վերաբերյալ լուրը