Բայդեն․ ԱՄՆ-ը պատրաստ է ռազմական ճանապարհով պաշտպանել Թայվանը, եթե պետք լինի

275

Միացյալ Նահանգները պատրաստ է ռազմական ճանապարհով պաշտպանելու Թայվանը, եթե նման անհրաժեշտություն ծագի։

Այդ մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը  Տոկիոյում կայացած բանակցություններից հետո Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ համատեղ ասուլիսում։

«Այո, մենք ստանձնել ենք այդ պատրտավորությունը»,- ընդգծել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե  պատրա՞ստ է ԱՄՆ-ը ռազմական ճանապարհով պաշտպանելու Թայվանը, եթե դա պետք լինի։ Բայդենը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը համաձայնել է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը, սակայն նաև շեշտել է, որ կղզու կարգավիճակի ուժային փոփոխման գաղափարն ինքնին բացարձակապես անընդունելի է։

«Դա կդառնա հերթական դեպքը, որը նման է նրան, ինչ կատարվեց Ուկրաինայում»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ նման իրավիճակը ապակայունացնում է ամբողջ տարածաշրջանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Սիթին» կամային հաղթանակ տարավ եւ հռչակվեց չեմպիոն, «Լիվերպուլը» երկրորդն է (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՄիհրան Հարությունյանի 5-րդ հաղթանակը MMA-ում