Բայդեն․ ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի ավելի ժամանակակից հրթիռային համակարգեր

421

Միացյալ Նահանգները Ուկրաինային կտրամադրի ավելի կատարյալ հրթիռային համակարգեր և զինամթերք։

Այդ մասին երեքշաբթի The New York Times-ում հրապարակված հոդվածում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Մենք արագ ենք գործել, որպեսզի Ուկրաինա ուղարկենք զգալի քանակով զենք ու զինամթերք՝ կռվի դաշտում մարտնչելու և բանակցային սեղանի մոտ ուժեղ դիրք զբաղեցնելու նպատակով։ Հենց դրա համար էլ որոշել եմ, որ մենք ուկրաինացիներին կտրամադրենք ավելի կատարելագործված հրթիռային համակարգեր և զինամթերք, որոնք նրանց հնարավորություն կտան ավելի ճշգրիտ հարվածներ հասցնել թիրախներին»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Ուկրաինայի հակամարտությունում ԱՄՆ-ի նպատակն  այն է, որ նա լինի դեմոկրատական, անկախ և նոր հարձակումների դեպքում պաշտպանունակ երկիր, հայտարարել է Բայդենը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը Թուրքիայի միջնորդությամբ ճեղքում չի ակնկալում
Հաջորդ հոդվածըՀրաձգություն Թալսա քաղաքի հիվանդանոցում․ սպանվել է հինգ մարդ