Բայդեն․ Զելենսկին «չի ցանկացել լսել» նախազգուշացումները

412

Լոս Անջելեսում Դեմոկրատական կուսակցության հովանավորների հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, թե Ուկրաինայի դեմ շատ շուտով Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի մասին նախազգուշացումները շատերը լուրջ չէին ընդունել։

«Գիտեմ, շատերը մտածում էին, թե ես չափազանցում եմ։ Բայց ես դա հաստատ գիտեի, և մենք բոլոր տվյալներն ունեինք, որոնք հաստատում էին, որ Պուտինը պատրաստվում է հատել սահմանը։ Եվ Զելենսկին էլ չէր ուզում լսել այդ մասին, ինչպես ուրիշ շատերը»,- ասել է Բայդենը։ Նա նաև Պուտինին մեղադրել է, որ նա «ձգտում է ոչնչացնել մշակույթը, ոչ թե սոսկ ազգին, այլ Ուկրաինայի մշակույթը», և հավելել է, որ Ռուսաստանի նախագահը Կիևը «համարում է մայր Ռուսաստանի կալվածքը»։

Բայդենի այս հայտարարությանը, թե Զելենսկին ականջ չի դրել պատերազմի վերաբերյալ ամերիկացիների նախազգուշացումներին, արդեն արձագանքել են ուկրաինացի մի քանի պաշտոնյաներ։

««Չէր ուզում լսել» արտահայտությունը, հավանաբար, պարզաբանման կարիք ունի,- ասել է Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։- Եթե հիշում եք, Ուկրաինայի նախագահը գործընկերներին կոչ էր անում կանխարգելիչ պատժամիջոցների փաթեթ սահմանել՝ Ռուսաստանին ստիպելու զորքերը ետ քաշել և լիցքաթափել իրավիճակը ։ Եվ այստեղ արդեն կարելի է ասել, որ մեր գործընկերները «չցանկացան մեզ լսել»»։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Twitter-ում գրել է․ «Կարծում եմ՝ անհեթեթ է մեղադրել այն երկրին, որը ավելի քան 100 օր արդյունավետորեն կռվում է լայնածավալ պատերազմում շատ ավելի պաշար ունեցող հակառակորդի դեմ, այն դեպքում, երբ առանցքային երկրները չկարողացան փակել ՌԴ-ի միլիտարիստական ախորժակը՝ հիանալի իմանալով այդ մասին»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Լիվերպուլը» 75 միլիոն եվրոյով գնեց «Բենֆիկայի» հարձակվողին
Հաջորդ հոդվածըԹուրքիան գործողություն կսկսի Կուրբան Բայրամից հետո