Բայդեն․ Թուրքիայում առանց ընտրությունների արդյունքների շուրջ վեճերի էլ շատ խնդիրներ կան

273

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանել է կիրակի օրը Թուրքիայում ընթացող ընտրությունները՝ նշելով, որ այդ տարածաշրջանում  առանց քվեարկության արդյունքների վերաբերյալ վեճերի էլ բավական շատ դժվարություններ կան։

Լրագրողների հետ Դելավեր նահանգում նախագահի զրույցի սղագրությունը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Բայդենին խնդրել են մեկնաբանել թուրք ընդդիմության հայտարարություններն այն մասին, թե «իրենք առջևում են», իսկ «պետական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն՝ առջևում Թուրքիայի գործող նախագահ Էրդողանն է»։

«Ծանոթ բան է, այնպես չէ՞։ Դե չէ, լսեք, ես ուղղակի հույս ունեմ, որ այնպես կընթանա, որ ով էլ հաղթի՝ հաղթի։ Նկատի ունեմ, որ աշխարհի այդ մասում առանց դրա էլ լիքը խնդիրներ կան, որ դեռ դա էլ տեղի ունենա»,- ասել է Բայդենը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼապորտա. Ամեն ինչ կանենք, որպեսզի պայմանագիր կնքենք Մեսսիի հետ
Հաջորդ հոդվածըՄոլդովա․ Գագաուզիայում ընտրություններում հաղթել է ռուսաստանամետ թեկնածուն