Բայդեն․ Թրամփի կոմնակիցները փորձում են խախտել ԱՄՆ ընտրական համակարգի աշխատանքը

310

ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի կոմնակիցները փորձում են խախտել ամերիկյան ընտրական համակրգի աշխատանքը նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտորություններից առաջ, հայտարարել է  Ջո Բայդենը։

«Այժմ ծայրահեղական տրամադրված  MAGA խմբի (Make America Great Again, «Ամերիկան կրկին  հզոր դարձնենք»- Թրամփի գլխավոր քաղաքական կարգախոսը 2016 թ․ ընտրություններում) հանրապետականները կասկածի տակ են դնում ոչ միայն անցյալ ընտրությունների օրինականությունը, այլև հիմա և ապագայում կայանալիք ընտրություններինը։  Թրամփը փորձում է հաջողության հասնել այնտեղ, որտեղ ձախողվել է 2020-ին՝ ճնշել ընտրողների իրավունքը և խարխլել ինքնին ընտրական գործընթացը»-, նշել է Սպիտակ տան ղեկավարը Դեմոկրատական կուսակցության կազմակերպած միջոցառման ժամանակ։

Ավելի վաղ Բայդենը հայտարարել է, որ Հանրապետական կուսակցության որոշ շրջանակներում ներկա փուլում գաղափարախոսությունը վերածվել է, ըստ էության՝ կիասաֆաշիստականի։

Հանրապետական կուսակցությունը վճռականորեն դատապարտել է Բայդենի այս հայտարարությունները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Մասթերս»․ Դանիիլ Մեդվեդեւը դուրս մնաց պայքարից
Հաջորդ հոդվածըՎիեննայում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը՝ Արևմուտքում «տոտալիտար շարժումների» մասին