Բայդեն․ Չգիտեմ, թե հատկապես ինչ գաղտնի փաստաթղթեր էին պահվում Թրամփի կալվածքում

411

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իրեն չեն տեղեկացրել գաղտնի փաստաթղթերի բովանդակության մասին, որոնք Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները առգրավել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մար-ա-Լագոյի կալվածքի խուզարկության ընթացքում։

«Ես չեն հետաքրքրվել այդ փաստաթղթերի կոնկրետ մանրամասներով, որովհետև չեմ ուզում խառնվել այդ հարցում, արդարադատության նախարարությունը պետք է որոշի՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել, թե ոչ։ Ես համաձայնել եմ, որ չպետք է հրահանգեմ՝ ինչ անեն, և, ըստ էության, ինչպես վարեն կամ չվարեն դատական հետապնդումը», ասել է Բայդենը։

Նա հավելել է, որ անձամբ ոչ մեկից չի հետաքրքրվել, թե ազգային անվտանգության ինչ գաղտնիքներ են պարունակել այդ փաստաթղթերը։ «Վստահ եմ, որ իմ վարչակազմը գիտի այդ ամենը, և Սպիտակ տան ազգային անվտանգության խորհուրդը՝ նույնպես»,- շեշտել է նախագահը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՎոլոդին․ Արևմուտքը չի ցանկանում պատասխանատվություն կրել Ուկրաինայի պարտության համար
Հաջորդ հոդվածըԿիևը բանակցում է, որ Հռոմի պապն այցելի Ուկրաինա