‘«Բայեր» – «Բորուսիա֙ Դորտմունդ» 0:1․ Դորտմունդիները նվազագույն հաշվով հաղթում են (տեսանյութ)’

1547

«Բայ Արենայում» կայացած հանդիպման առաջին կեսը բավականին ձանձրալի ստացվեց. թիմերը կենտրոնացել են պաշտպանական գործողությունների վրա և մեծաթիվ վտանգավոր գրոհներ չէին կազմակերպում:  Երկրորդ կեսում խաղը հետաքրքրացավ, սակայն ավելի շատ գլխավոր մրցավար Ֆելիքս Ցվայերի ջանքերով: 64-րդ րոպեին Էրիկ Դուրմի փոխանցումից հետո դորտմունդյան թիմին առաջ մղեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: 

Գոլից հետո «Բայերի» ֆուտբոլիստները վիճաբանեցին Ցվայերի հետ, իր դժգոհությունն արտահայտեց նաև դաշտի տերերի գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտը, ինչից հետո մրցավարը դադարեցրեց խաղն ու հեռացավ խաղադաշտից: Մրցավարին հետևեցին նաև թիմերը: Որոշ ժամանակ անց խաղը վերսկսեց, սակայն հաշվի մեջ նոր փոփոխություններ չարձանագրվեցին: 

 Այս հաղթանակից հետո «Բորուսան» ունի 51 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Բայերը» մնաց չորրորդ հորիզոնականում՝ ակտիվում ունենալով 35 միավոր:

Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

 

ԲԱՅԵՐԲՈՐՈՒՍԻԱ Դ.

0-1 (0-0)

MC

 

0-1՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ 64՛

 

ԲԱՅԵՐ. 1.Բերնդ Լենո, 4.Ջոնաթան Տա, 16.Տին Յեդվայ (13.Ռոբերտո Հիլբերտ, 57), 18.Վենդել, 21.Օմեր Տոպրակ (5.Կիրյակոս Պապադոպուլոս, 46), 23.Կրիստոֆ Կրամեր, 38.Քարիմ Բելարաբի, 44.Քեվին Կամպլ (2.Անդրե Սամալյու, 46), 7.Խավյեր Էրնանդես, 11.Շտեֆան Կիսլինգ, 14.Ադմիր Մեհմեդի

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 38.Ռոման Բյուրկի, 15.Մատս Հումմելս, 25.Սոկրատիս Պապաստատոպուլոս, 26.Լուկաշ Պիշչեկ, 28.Մաթիաս Հինտեր, 37.Էրիկ Դուրմ, 6.Սվեն Բենդեր, 10.Հենրիխ Մխիթարյան, 14.Մորից Լյատներ, 22.Քրիստիան Պուլիսիչ (11.Մարկո Ռոյս, 46), 17.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ

 

Զգուշացում՝ Քեվին Կամպլ 25՛ (Բ), Խավյեր Էրնանդես 53՛ (Բ), Կիրյակոս Պապադոպուլոս 56՛ (Բ), Քարիմ Բելարաբի 58՛ (Բ), Շտեֆան Կիսլինգ 65՛ (Բ) ;Մրցավար՝ Ֆելիքս Ցվայեր (Գերմանիա)

 

51

ԳՆԴԱԿԻ %

49

9 (2)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

7 (2)

20

ՏՈՒԳԱՆՔ

10

8

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

1

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

Նախորդ հոդվածը‘«Բավարիայի» երկրպագուների պաստառը. «Պեպը երբեք մեզնից մեկը չի եղել»’
Հաջորդ հոդվածը‘«Մալագա» – «Ռեալ Մադրիդ»֙ 1:1․ Մադրիդինրը կարևոր միավորներ են կորցնում (տեսանյութ)’